climate UTURN
Սովորեցնում ենք աշխարհն
ավելի լավը դարձնել
climate UTURN

Սովորեցնում ենք աշխարհն ավելի լավը դարձնել
ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ

8-շաբաթյա առցանց ծրագիր
Այն ամենը, ինչ պետք է իմանաս քեզ շրջապատող աշխարհը
փոխելու համար
Աննա Ղ․ ⭐⭐⭐⭐⭐

Ծրագրին մասնակից դառնալը կյանքիս լավագույն հնարավորություններից է եղել։ Շատ ուսուցանող և օգտակար ծրագիր է։

Վերջերս ԿԲ-ն կազմակերպել էր տնտեսագիտական մրցույթ ՀՀ-ում, մասնակցում էին երեխաներ բոլոր մարզերից և Երևանից։ Ես և իմ թիմի անդամներից որոշները (ովքեր ևս այս ծրագրի շրջանավարտներից են Սիսիանից) միանգամից գործի անցանք՝ հիշելով այն ամենը ինչ սովորել ենք ծրագրի ընթացքում։ Արդյունքում զբաղեցրինք առաջին հորիզոնականը։

Ալլա Մ․⭐⭐⭐⭐⭐

Նախ ծրագիրն ինձ օգնեց հասկանալ, որ տարիքը կապ չունի քո կատարած աշխատանքների ժամանակ։ Կապ չունի քանի տարեկան ես․ եթե ցանկանում ես ինչ-որ նոր բան ստեղծել, ապա կարող ես դա անել։ Նաև ստացա մեծ գիտելիքների պաշար, որոնք կյանքում շատ պետք են գալիս։ Երկրորդը՝ սովորեցինք արտահայտել մեր միտքը, քննարկել և վերլուծել այս կամ այն խնդիրը, մտածել, թե ինչպես կլուծեինք այն, եթե լինեինք այլ մարդկանց փոխարեն։ Դա օգնում է, որպեսզի մեզ մոտ առաջանա մեր սեփական միտքը, և մենք հեշտությամբ կողմնորոշվենք ապագայում նման խնդիրներին բախվելու ժամանակ։

Սովորել եմ դրամաշնորհ գրել ու նաև հասկացել, թե ինչպես են բիզնես ծրագրերը աշխատում, ինչպես կարող եմ առարկաների 3D մոդել ստեղծել, հետազոտություններ կատարել և այլն։ Կարծում եմ, որ այս բոլոր հմտությունները կյանքում շատ պետք կգան, և որ սա միանշանակ մեծ փորձ է և մարտահրավեր ինքներս մեզ համար։

Ծրագրի ամենամեծ ձեռքբերումներից մեկը նոր ծանոթություններն են։ Climate Uturn-ի թիմը ամենալավ թիմն է։ Այստեղ մարդիկ շատ ջերմ են ու պատրաստակամ ամեն հարցում օգնելու ու աջակցելու։ Եվ շատ շնորհակալ եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել հենց Climate Uturn-ի հետ։

Իլոնա Ա․ ⭐⭐⭐⭐⭐

Արտասահմանյան համալսարանները շատ են գնահատում էկոլոգիական և կրթական ծրագրերի մասնակցությունը։ ԱՄՆ Համալսարաններ դիմելու ժամանակ Climate Uturn ծրագրի ընթացքում սովորած գիտելիքներս ու իմ էկոլոգիական նախագիծը մեծ առավելություն է ընդունելության համար։

Իմ նախագիծը էկոլոգիապես կայուն սրճարան ունենալու ուղեցույց է, որն իր մեջ ներառում է լուծումներ սննդի, ջրի, էներգիայի վատնման խնդիրներին, որոնց ստեղծման գործում սրճարանները շատ մեծ մաս են կազմում։ Նախագծի իրականացման ընթացքում զարգացրել եմ հետազոտական և հաղորդակցական հմտություններս, որոնք անչափ կարևոր են կյանքում։

Ծանոթացել եմ խելացի և հոգատար մենթորների՝ Էմիլյայի, Հասմիկի և Անետայի հետ, ինչպես նաև Climate Uturn-ի հիմնադիր Դիանայի հետ հետ։ Նախագծերի մասին փոդքաստներ նկարելու ժամանակ ծանոթացել եմ Climate Uturn-ի մարզային ծրագրերի շրջանավարտների հետ, որոնց հետ կապը պահում եմ մինչ օրս։

Լանա Մ․ ⭐⭐⭐⭐⭐

Climate Uturn֊ը իրապես մի մեծ համայնք է կամ ավելի ճիշտ կլինի ասել ընտանիք, որտեղ բոլորը, հավաքված լինելով միևնույն խնդիրների, արժեքների ու գաղափարների շուրջ, իրենց յուրահատուկ ու բազմազան լուծումներն են առաջարկում դրանց։ Գաղափարներով կիսվելը, պարբերաբար հանդիպելն ու պարզապես զրուցելն էլ հենց այդ ընտանիքի զգացողությունը վառ պահելու ու պարզապես մշտապես ոգեշնչվելու գրավականն է։

Climate Uturn-ի ծրագրից հետո մի բանը, որ շարունակում եմ մինչև հիմա՝ ծրագրի ազդեցության մասնիկներն իմ կյանքի տարբեր ոլորտներում ու իրավիճակներում գտնելն ու նկատելն է։ Լինի ընկերների հետ կատակներում ծրագրի ընթացքում սովորածս օգտագործելը, թե փոխանակման ծրագրի դիմելիս Climate Uturn-ի մասին խոսելը՝ Climate Uturn-ը մշտապես ներկա է։ Արդեն սովորական դարձած ու անքննելի ներկան քննելը, դրա մասին հարցադրումներ կատարելն ու որ ամենակարևորն է՝ լուծումներ առաջարկելը այն ամենն են, ինչ ծրագիրն ինձ ընձեռել է, կարճ ասած՝ առաջնորդությունը:

Դիանա Շ․ ⭐⭐⭐⭐⭐

Climate Uturn-ը այն եզակի ծրագրերից է, որոնք թույլ են տալիս պատանիներին լինել ստեղծարար և իրագործել գաղափարներ։ Ես անցել եմ էկոկայունության դասընթացը, որը ինձ տվել է այնպիսի գիտելիք, որի շնորհիվ այլ կերպ եմ նայում իմ շրջապատին և իմ տարիքակիցների համեմատ շատ ավելի գիտակից եմ և այժմ ուշադրություն եմ դարձնում այնպիսի խնդիրների, որոնք ժամանակին չէի էլ նկատում կամ չէի գիտակցում կարևորությունը։

Հայաստանում շատ-շատ պետք է ու կարևոր է զարգացնել էկոկայուն մտածելակերպը, որի համար շնորհակալություն եմ հայտնում Climate Uturn-ին և մեր բոլոր մենթորներին։ Այն հիանալի փորձառություն է նաև նրանց համար, ովքեր դրամաշնորհների կամ միջազգային ծրագրերի դիմելու մտքեր ունեն։ Կցանկանամ, որ ավելի շատ ընթերցանյութեր լինեն, որոնք կկենտրոնանան նաև կոնկրետ խնդիրների վրա, կարծում եմ նախագծի գաղափար ընտրելիս շատ կօգնի։ Նաև ընթերցանյութերին զուգահեռ վիդեոդասերը/հոլովակները նույնպես էֆֆեկտիվ կլինեն։

Նանա Գ․ ⭐⭐⭐⭐⭐

Climate Uturn ծրագիրը ինձ այս ամիսների ընթացքում շատ-շատ գիտելիքներ է տվել․ լսեցի և միևնույն ժամանակ սովորեցի այնպիսի բաների մասին, որոնք դեռ կյանքում չէի լսել, այնքան հետաքրքիր էին ընթերցանյութերը, որ նույնիսկ մի տող բաց չէի թողում։ Սովորեցի նոր տեխնոլոգիաների մասին, որոնց մասին պատկերացում էլ չունեի։
Անչափ շնորհակալ եմ Climite Uturn-ի թիմին ինձ նման հնարավորություն ընձեռնելու համար։ Այն, ինչ ինձ տվեցիք, շատ կարևոր և հոգեհարազատ էր, և նույնիսկ այս ծրագրից հետո արդեն ապագա մասնագիտության հարցում կարծես թե կողմնորոշվում եմ։

Իսկ իմ մարզիչի մասին էլ խոսքեր չեմ գտնում ասելու։ Մի հրա՜՜շք էակ։

Աննա Ս․ ⭐⭐⭐⭐⭐

Իրականում նախքան Climate Uturn ծրագրին մասնակցելը ես չէի կարողանում ճիշտ օգտագործել իմ ժամանակը, օրվա ռեժիմս հստակ չէր, ուշադրություն չէի դարձնում հագուստների պիտակներին, թե ինչից են դրանք պատրաստված,չգիտեի թե ինչքան վնաս եմ հենց ես պատճառում ինքս ինձ և իմ շրջակա միջավայրին։
Ծրագին մասնակցելուց հետո արդեն այդ ամենին ուշադրություն եմ դարձնում, և, որ ամենակարևորն է, Climate Uturn֊ը ինձ սովորեցրեց ժամանակը օգտագործել ճիշտ նպատակներով, և եթե հնարավոր է խնայել։ Ծրագիրը մինչև օրս էլ տալիս է իր բարի և օգտակար խորհուրդները, և վստահ եմ, որ դեռ կտա։


Լիանա Ա․ ⭐⭐⭐⭐⭐

Ծրագրի ընթացքում նորանոր բաներ սովորցի, որոնցով կիսվել եմ նաև կրտսեր ընկերներիս հետ։ Շատ ուսուցանող ծրագիր էր, որն ինձ սովորեցրեց մտահոգվել, սովորեցրեց ու զինեց նոր գիտելիքներով ու հմտություններով։ Չեմ ափսոսում այն ժամանակը, որը տրամադրել եմ ծրագրին։ Հնարավոության դեպքում կմասնակցեմ նաև "Ավելի Լավ Գյուղատնտեսություն" մոդուլին։

Անանուն ⭐⭐⭐⭐⭐

Շատ եմ հավանել մարզիչի վերաբերմունքը, զարգացածվածությունը և նյութի մատուցման ձևը։

Հռիփսիմե Մ․ ⭐⭐⭐⭐⭐

Սովորեցի աշխատել այլ գործընկերների հետ, գտնել հովանավորներ, մասնակցեցի հարցազրույցի, ինչպես նաև ձեռքբերեցի շատ գիտելիքներ social media ոլորտում։ Ծրագրից ստացած գիտելիքները ինձ օգնել են կյանքի շատ իրավիճակներում ինչպես նաև դպրոցում՝ օգնելու շրջակա միջավայրին ու կոտրելու շատ կարծրատիպեր:

Հանդիպումները օնլայն են և բոլորին հարմար ժամերի։ Ինչպես նաև այստեղ չկա ուսուցիչ-աշակերտ կապը, որը ավելի ազատ ու հարմար է դարձնում շփումը և սովորելը։

Էրիկ Ճ․ ⭐⭐⭐⭐⭐

Ծրագրից ստացած գիտելիքների շնորհիվ ես սկսեցի իրականացնել իմ նախագիծը, որը հասավ հաջողությունների և հանգեցրեց քաղաքապետարանի հետ համագործակցության:
Ես կյանքի եմ կոչել 7 հարկանի կանաչապատման նախագիծը, ավելի լավ եմ սկսել հասկանալ բույսերից և իրենց համադրության տարբերակներից:

Վահագն Հ․ ⭐⭐⭐⭐⭐

Climate Uturn-ը շատ լավ ծրագիր է։ Մասնակցելով դրան ես իմացա, թե ինչն է էկոլոգիապես կայուն, ինչն է աղտոտում մեր շրջապատը և ծանոթացա այն բազում գործիքներին, որոնցով կկարողանամ լուծել այդ խնդիրները։


Շուշան Բ․ ⭐⭐⭐⭐⭐

Ես շատ հավանեցի այս ծրագիրը, քանի որ բազում նորություներ բացահայտեցի ինձ համար։ Ինչպես նաև շատ եմ հավանել մեր դասընթացավարին, իրենց մոտեցումները և վերաբերմունքը։

Քրիստինե Գ․ ⭐⭐⭐⭐⭐

Շատ հետաքրքիր էր աշխատել Climate Uturn-ի հետ։ Ես ստացա գիտելիքներ էկո ոլորտի վերաբերյալ։ Դրանք ինձ մտածելու տեղիք տվեցին, թե որքան մեծ է մարդկանց ազդեցությունը բնության վրա։ Անհանգստանալով հագուստի ահռելի թափոնների մասին՝ ինձ մոտ միտք հղացավ սկսելու իմ նախագիծը էկո հագուստի ոլորտում։ Առանց մարզիչների աջակցության հնարավոր չէր լինի թափանցել այդ ոլորտի մեջ, գտնել ճիշտ տեղեկատվություն և սկսել աշխատանքները։

Անանուն ⭐⭐⭐⭐⭐

Կարծում եմ շատ հաջողված ծրագիր էր, ինձ համար իսկապես հայացք էր ներսից, թե ինչպես են 0-ից նախագծերը ոտքի կանգնում, թե ինչպես կարելի ուղղակի միտքը զարգացնել և հասցնել այնպիսի կետի, որի հաջորդ քայլը շոշափելի արդյունքն է: Շատ շնորհակալ եմ ամբողջ թիմին հատ առ հատ, և հատկապես մեր հետ անմիջապես աշխատող մարզիչ Նանեին, ով շատ մեծ դեր խաղաց իմ կյանքում, ես նրանից սովորեցի՝ ինչպես ճիշտ աշխատել մարդկանց/խմբի հետ և նա իրոք ինձ ուղղարդեց հենց իմ պրոյեկտի հարցում: Ինձ դուր եկավ supportive միջավայրը: Դասընթացի հարցերը այնքան լավ էին կազմված, որ ես ինքս ինձ տարբեր կողմերից տեսա և բացահայտեցի, նորովի ճանաչեցի: Սա իմ ամենալավ, հաճելի, դրական և ջերմ փորձառություններից մեկն էր, որ միշտ կհիշեմ: Շնորհակալություն:

Անանուն ⭐⭐⭐⭐⭐

Շատ հետաքրքիր էր, նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերեցի: Հավանեցի, որ աշխատանքը ինքնուրույն էինք անում շաբաթվա ընթացքում, հետո, մեկ անգամ հանդիպելով, քննարկում էինք: Նաև հավանեցի, որ մեր նախագծերը տարբեր բնույթի էին և միմյանց լսելով նոր փորձ էինք ձեռք բերում նաև այլ ոլորտներից:

8-շաբաթյա առցանց ծրագիր
Ջրային հոսքերի կառավարումից և բիոգազի արտադրությունից
մինչև սննդային անտառների ստեղծում
Զոյա Հ․ ⭐⭐⭐⭐⭐

Ինձ շատ դուր եկավ այս ծրագիրը, քանի որ ստացա շա՜տ նորանոր գիտելիքներ, որոնք արդեն իսկ հասցրել եմ օգտագործել։ Օրինակ՝ մոդուլից ստացած գիտելիքներս օգտագործել եմ ճեմարանում՝ աշխարհագորության դասի ժամանակ, երբ գծում էինք մեր պատկերացրած քաղաքի քարտեզը։ Ինձ օգնեց թե՛ քարտեզագրման հմտություններս, և թե՛ պերմակուլտուրայի սկզբունքներով առաջ գնացող քաղաքի պատկերացումներս (ինժեներիայի ոլորտում), իսկ նախագծային կառավարման ընթացքում ստացած գիտելիքներս օգտագործել եմ բիզնես կառավարման մեջ։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։

Սիրանուշ Ս․ ⭐⭐⭐⭐⭐

Եթե ինձ հարցնեն, թե որն է իմ այս տարվա ամենամեծ բացահայտումը կպատախանեմ , որ ՊԵՐՄԱԿՈՒԼՏՈՒՐԱՆ։
Իրականում ես այս ծրագրին գրանցվել եմ առանց ինչ-որ բան իմանալու ծրագրի մասին և ես շատ ուրախ եմ, որ գրանցվեցի։ Հասկացա, որ որոշ մոտեցումներ, որոնք մեր հասարակության մեջ ճիշտ են ընդունված, այդքն էլ ճիշտ չեն։ Եվ ինչն ավելի վատ է այդ քայլերը վնասում են մեր շրջակա աշխարհը։ Իսկ հիմա շատ ուրախ եմ, որ գիտակցում եմ այդ ամենը և կարող եմ այդ հարցերը բարձրացնել և օգնել մարդկանց ճիշտ վարվել բնության հետ։

Կազմակերպչական առումներով շատ շնորհակալ եմ Climate Uturn-ի անձնակազմին։ Հանձինս ընկեր Անետայից, ով միշտ համբերատար և մեծ սիրով լուծում էր մեր տեխնիկական և մի շարք այլ խնդիրները։

Շնորհակալ եմ նաև իմ շատ սիրելի ընկեր Էմիլիայից, ով մեզ ճիշտ փոխանցեց բոլոր պերմակուլտուրային գիտելիքները։ Շնորհակալ եմ նրանից, որ համբերատար էր մեր հանդեպ և շատ սիրալիր։
Չկա այնպիսի բան, որ ինձ դուր չի եկել այս ծրագրում, քանի որ ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, իսկ անձնակազմը մեր հանդեպ շատ ջերմ էր։

Լիլիթ Ա․ ⭐⭐⭐⭐⭐

Ծրագիրը շատ լավն է։ Ուրախ եմ, որ մասնակցեցի։)
Ընթերցանյութերից այնքան շատ բան կարելի է սովորել։ Մարզչի հետ քննարկումները արագ և հետաքրքիր են անցնում։ Ընթերցանյութերը մոտիվացնում են իրենց նոր լինելով։ Այս ծրագիրը կարող է շատերի համար մասնագիտական կողմնորոշման խթան լինել։ Վստահ եմ ստացածս գիտելիքները դեռ շատ են պետք գալու։❤

Սվետլանա Ա․ ⭐⭐⭐⭐⭐

Climate Uturn-ի՝ "Ավելի Լավ Գյուղատնտեսություն" ծրագիրը անցավ շատ հետաքրքիր և արդյունավետ։ Ես ուսումնասիրեցի պերմակուլտուրան և հասկացա դրա կարևորությունը մեր կյանքում։ Ծրագրի շրջանակներում ունեցանք բազմաթիվ արդյունավետ քնարկումներ, որոնց շնորհիվ բացահայտեցինք բազում նոր թեմաներ։
Շատ շնորհակալ եմ ընկեր Հասմիկին և Climate Uturn-ի ողջ անձնակազմին նման ստացված ծրագրի համար։❤❤

Անանուն ⭐⭐⭐⭐⭐

Շատ մեծ փորձ ձեռք բերեցի, որը ինձ կարող է օգնել աղբողջ կյանքում: Ինձ շատ դուր եկավ ծրագիրը: Ես բացահայտեցի նոր միջոցներ, որոնցով կարող եմ բարելավվել իմ գիտելիքները և օգնել իմ քաղաքին։ Արդեն սկսում ենք օգտագործել ստացված գիտելիքները և ստեղծել նախագծեր: Ինձ ամբողջությամբ դուր է եկել՝ թե' ծրագիրը, թե դրա կազմակերպվածությունը։

Մանուշակ Դ․ ⭐⭐⭐⭐⭐

Շատ եմ հավանել ծրագիրը։ Այն տարբերվում է բոլոր դասընթացներից, որոնց ես մասնակցել եմ։ Շատ նոր գիտելիքներ եմ ստացել։ Օրինակ՝ կոմպոստի օգտագործումը և դրա բոլոր տարբերակներնը նորույթ էին ինձ համար։ Ստացած գիտելիքները որոշ չափով արդեն իսկ կարողանում եմ օգտագործել առօրյա կյանքում։

Մարատ Վ․ ⭐⭐⭐⭐⭐

Իրականում ինձ շատ դուր եկավ այս ծրագիրը: Ես սովորեցի բնության մասին տեղեկություններ և սովորեցի, թե ինչպես մշակել նախագիծ։
Շնորակալություն Ձեզ։

Լիլիթ Բ․ ⭐⭐⭐⭐⭐

Շատ հետաքրքիր ծրագիր է որը հնարավորություն է տալիս ավելի կայանալ և նորարար նախագծեր ծրագրեր մշակել, հասնել հաջողության և ինչ-որ բան փոխել համայնքում։

Էլեն Պ․ ⭐⭐⭐⭐⭐

Ինձ շատ է դուր եկել ծրագիրը, քանի որ այն հնարավորություն է տալիս հասնել մեծ հաջողությունների և ավելի զարգացնել համայնքը։

Սոնա Մ․ ⭐⭐⭐⭐⭐

Ծրագրի յուրաքանչյուր ընթերցանյութ կարդալով էլ ավելի էի հետաքրքրվում և փորձում գտնել շատ «ինչու»- ներ: Շատ սիրեցի անձնակազմը և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր բարեհամբույր, համբերատար և պրոդուկտիվ լինելու համար։ Շնորհակալ եմ շատ❤

Տիգրան Գ․ ⭐⭐⭐⭐⭐

Ինձ դուր եկավ ամեն ինչ ծրագրի հետ կապված, ստացա նոր գիտելիքներ գյուղատնտեսության ոլորտում։ Նյութերը մատուցվում էին շատ հասկանալի ու մատչելի ձևաչափով։

Սուրեն Մ․ ⭐⭐⭐⭐⭐

Շատ տպաորված եմ։ Ստացել եմ նոր գիտելիքներ։ Շնորհակալություն ձեր թիմին մեզ հետ աշխատելու համար։

Անանուն ⭐⭐⭐⭐⭐

Առաջին հերթին Climate Uturn-ը ինձ հանար ընկերական մեծ միջավայր է, որտեղ կարող ես կիսվել քո հաջողություններով և մտածմունքներով։ Ես ստացա շատ գիտելիքներ, որոնք ինձ դեռ պետք կգան։

Անանուն ⭐⭐⭐⭐⭐

Շատ իրազեկող ծրագիր է։ Այն տվեց շատ արդիական գիտելիքներ, որոնք ամեն քայլի պետք են։